Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հայտնի է Պոլսո պատրիարքի տեղապահի անունը. ընտրությունը կայացել է

Հայտնի է Պոլսո պատրիարքի տեղապահի անունը. ընտրությունը կայացել է
16.03.2017 | 12:05

Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը. այդ մասին հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Լոյս»-ը։

Թուրքիայի ժամանակով 15։00-ին մեկնարկած տեղապահի ընտրությանը քվեարկելու իրավունք են ունեցել 30 հոգևորականներ։


Պոլսո պատրիարքի տեղապահի ընտրություններին ի սկզբանե հավակնում էին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը:
Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, սակայն, հանել էր իր թեկնածությունը՝ հայտարարելով Գարեգին Բեկչյանին սատարելու մասին։


Այսօր կայացած ընտրությունը համարվում է Պոլսո պատրիարքի ընտրությանն ընդառաջ առաջին կարևոր քայլը։

Դիտվել է՝ 506

Մեկնաբանություններ